Լրահոս

23.07.2020 10:20


Առինջ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ճարպաջեռոց և կախովի առաստաղ

Առինջ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ճարպաջեռոց և կախովի առաստաղ

Հուլիսի 22-ին, ժամը 23։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի «Տնակ» սննդի կետի ներսում այրվում է ֆրի պատրաստելու սարք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աճառյան փողոցի թիվ 22/10 հասցեում գտնվող «Համով տնակ» սննդի կետում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել են ճարպաջեռոց և կախովի առաստաղ (16 քմ)։

Փրկարարների օգնությամբ տուժած քաղաքացիներն (Դավիթ Ա․, ծնված 1991 թ․ և Մարտին Հ․, ծնված 1996 թ․) իրենց անձնական ավտոմեքենայով մեկնել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Այս խորագրի վերջին նյութերը