Քաղաքական

23.07.2020 09:27

Կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա՝ հարգել իրական կյանքում կամ հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ․ Աննա Հակոբյանը՝ ԱԻՆ աշխատակցի կողմից իրեն պատվի առնելու դրվագի մասին (տեսանյութ)

Կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա՝ հարգել իրական կյանքում կամ հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ․ Աննա Հակոբյանը՝ ԱԻՆ աշխատակցի կողմից իրեն պատվի առնելու դրվագի մասին (տեսանյութ)

ՀՀ վարրապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել ԱԻՆ աշխատակցի` իրեն պատվի առնելու դրվագին։ Նա գրել է․

«2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։

Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։

Գեներալ Պիսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։

Ինչո՞ւ։ Կարծում եմ Ռազմական հանրագիտարանների, դոկտորական թեզերի, պատմաքաղաքական գիտելիքների անհրաժեշտություն չկա այս հարցի պատասխանը գտնելու համար։

Սա հատուկ իրադարձություն չէ։ Սա հյուրին, այցելուին դիմավորելու զինվորական պատշաճ ձեւ է։

Պարզապես կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա։ Կնոջը հարգել իրական կյանքում։ Սա առաջին մոտեցումն է։ Կամ կնոջը աստվածացնել կենացների ժամանակ, բայց իրական կյանքում հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ։

Սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։