Լրահոս

22.07.2020 21:25


Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով

Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Ըստ աղբյուրի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:

Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցե՞լ է ծնողների հետ, թե՞ ոչ.

«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,-եզրափակել է խոսնակը:

Այս խորագրի վերջին նյութերը