Լրահոս

22.07.2020 19:39


Կորոնավիրուսից կրկին բուժաշխատող է մահացել

Կորոնավիրուսից կրկին բուժաշխատող է մահացել

Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ

Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը