Քաղաքական

22.07.2020 12:49

Մինչև անհատական ակտ չընդունվի, ես չեմ համարում, որ իմ լիազարությունները դադարեցված են. Ալվինա Գյուլումյան

Մինչև անհատական ակտ չընդունվի, ես չեմ համարում, որ իմ լիազարությունները դադարեցված են. Ալվինա Գյուլումյան

Եթե նախագահը չի ստորագրել, Աժ նախագահը կարող է ստորագրել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով հունիսի 30-ին ընդունված ՍԴ մասին օրենքի՝ ԱԺ նախագահի կողմից ստորագրվելուն:

«Եթե ՀՀ նախագահը 21 օրվա ընթացքում, չի ստորագրում առաջին հայացքից խնդիր չեմ տեսնում, որ ԱԺ նախագահն է ստորագրել, ես ինքս դեռ օրենքը պետք է կարդամ, որ մեկնաբանություն տամ»,-ասաց նա:

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ ամեն դեպքում դեռ ձեռնպահ կմնա մեկնաբանություն տալուց: «Մինչև անհատական ակտ չընդունվի, մինչև չասվի, որ դա պաշտոնական ինձ վրա տարածվում է, համապատասխան վերջնահաշվարկ կատարվի, նոր արդեն համարեմ, որ ինձ հետ օրինական կամ ոչ օրինական այդպես են վարվել»,-ասաց նա և նշեց, որ չի համարում, թե իր լիազորությունները դադարեցված են:

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, նա ասաց, որ Եվրոպական դատարան են դիմելու և օրինական ճանապարհով պաշտպանելու իրենց խախտված իրավունքները:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ ինքը չի ստորագրելու ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով:

Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ՝ 80, դեմ՝ 1 ձայներով, առանց ընդդիմության մասնակցության, ընդունել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ Հանրապետության նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում:

Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Նախագծով փոփոխություններ են կատարվել նաև լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում:

Հստակեցվում է նաև 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների՝ պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։