Լրահոս

22.07.2020 10:50


Երևան-Սևան ճանապարհին BMW-ն գլխիվայր ընկել է ձորակը. ավտոմեքենայից մոտ 60 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Երևան-Սևան ճանապարհին BMW-ն գլխիվայր ընկել է ձորակը. ավտոմեքենայից մոտ 60 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրի զննություն են կատարում։

Այս խորագրի վերջին նյութերը