18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 439 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 439 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35693-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 895-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 24766, փաստացի բուժվողներինը՝ 10032: Մեկ օրում թեստավորվել է 1718 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 149898 քաղաքացի: