Շշմեցուցիչ է, թե որքան արագ ու համատարած են սովորական դառնում երևույթներ, որոնք, թվում է, պիտի բազմապատիկ ավելի վրդովեցուցիչ լինեին, քան, ենթադրենք, որևէ անձնավորության որևէ հայտարարություն: Իսկական աղետը երևի դա է:
Մի տեսակ սովորական են ընկալվում արդեն ամենօրյա հաղորդագրությունները՝ կորոնավիրուսից առնվազն 10-15, անգամ 15-20 հայրենակցի մահվան մասին:
Արդեն վաղուց սովորական են դարձել կամ սովորական են ընկալվում սոցցանցային հարթակներում, նաև քաղաքական դաշտում ցինիկ ու լկտի պահվածքը, կեղտոտ բառապաշարը, վիրավորանքն ու հայհոյանքը: Դա հոգեմտավոր աղետի նախանշան է, եթե ոչ պարզորոշ ախտանշան:
Հա, ու արդեն սովորական է ընկալվում, որ Սևանա լիճը ամռանը կանաչում է: Դա պարզապես ճահճացում չէ: Դա պարզապես բնապահպանական աղետ չէ: Դա ողբերգություն է:
«Բայց դե ամեն տարի էլ կանաչում է, էլի...»,-գուցե արձագանքեն ոմանք:
Սակայն հարցը միայն «ոմանք»-ը չեն: Հարցն այն է, որ զանազան-զարմանազան «գրանտային բնապահպաններն» էլ կարծես Սևանի կանաչելու ծանր իրողության կողքով են անցնում: Հարկավ, կան հայրենի բնաշխարհի հարցում նախանձախնդիր հատուկենտ մարդիկ, որ ահազանգում են, պատկերավոր ասած՝ «գոռում-գոչում», բայց նրանց լսողն ո՞վ է: Ի վերջո, նրանք հո սազը առած չեն գովո՞ւմ Փաշինյանի կառավարությանը, թե՝ չկա քիզի նման, 10 մըլյոն ծառ տնկեցիր, աննմա՜ն կամ նման մի բան:
Մի տեսակ զարմանալի է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել-չշահագործելու խնդրի շուրջ աղմուկ-աղաղակն ավելի շատ է ու հնչեղ, քան այն ակնհայտ երևույթի, որ կարելի է բնորոշել որպես Սևանա լճի կորուստ: Ըստ էության՝ Հայրենիքի մի ահռելի մասի կորուստ, որ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, ինչպես Գեղարքունիքի մարզի մոտ քառորդ միլիոն հայրենակիցների, այնպես էլ ամբողջ երկրի ու բնակչության համար:
Նախկին վարչապետ, արևմտամետ դիրքավորվող Արամ Սարգսյանն էլ, օրինակ այն օրը մեղադրում էր, թե Ամուլսարի հանքավայրի շահագործումը խոչընդոտողները Ռուսաստանից են ֆինանսավորվում: Պարզ է, որ այդ մեղադրանքն անարձագանք չմնաց: Մեկ ուրիշը մեկ այլ պատվիրատու է տեսնում, երրորդը՝ էլի մեկ ուրիշ: Այդ կասկածամեղադրանքները միանման են մեկ կետում. Ամուլսարի չշահագործման հարցում լուրջ փողեր են խաղացվում, պայքարողները կասկածելի ու անհայտ աղբյուրներից ֆինանսավորվում են, շահագրգռություն կա, և ուստի՝ աղմուկ-աղաղակ-«պաղպաղակ»:
Թեզը, որ Ամուլսարի շահագործումը Սևանա լճի վերջը կտա, հետաքրքիր է, իհարկե: Բայց դաժան իրողությունն այն է, որ Սևանն արդեն առանց դրա է գնում դեպի ճահճավերջաբան:
Հատուկենտ ահազանգողներից մեկը բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանն է:
Բայց պրոբլեմը ասողին լսող լինելու մեջ է: Ինչպես… միշտ:
Չէ, այնպես չէ, թե նախկին բնապահպանության, հիմա արդեն շրջակա միջավայրի նախարարությունն ընդհանրապես չի արձագանքում: Այ, նախօրեին հայտարարություն էլ են տարածել, որ այսպես ու այսպես՝ իրենց մասնագիտական ստորաբաժանումները ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը»: Հա, ու «մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը»:
Բայց թե ինչո՞ւ է Սևանա լճի ջրի ջերմաստիճանը բարձր կամ ինչո՞ւ է ֆոսֆորի տոկոսը բարձր, դրա՛նց պատճառնե՞րը որոնք են, մնում է գուշակել: Ասենք, ֆոսֆորի մասով կամ ջրի աղտոտվածության վերաբերյալ: Կարո՞ղ է հանկարծ դրա պատճառը շրջակա քաղաքների կեղտաջրերի, առհասարակ, մարդկային կենսագործունեության հետևանքների ներհոսքն է Սևանա լիճ: Եվ էլի հարց. 10 միլիոն ծառ տնկելուց բացի, անցած տարվա կանաչելուց հետո ի՞նչ համալիր ծրագրեր են մշակվել տվյալ նախարարության ու մասնագետների կողմից, ի՞նչ է արվել, առհասարակ, բացի մի 100 հեկտար ափամերձ տարածք մաքրելուց: Ամենից կարևորը. ի՛նչ է առաջարկվում անել հիմա, այսօր, վաղը, մինչև տարեվերջ, եկող տարի, 2022 թվականին…, որ Սևանն էլի կապուտակ լինի, այլ ոչ թե՝ կանաչակ:
Այնուհանդերձ, մտահոգիչ է հանրային, հասարակական անտարբերությունը, սովորականիզմը: Դե, երևի Սևանի համար ոչ ոք, ոչ մեկին ոչինչ չի տվել, մեջը, կներեք, «քյար չկա», դրա համար էլ Հայոց աշխարհի քաղցրահամ ջրի մարգարիտը անաղմուկ ու տարեցտարի «հոսում» է դեպի Լեթա:
Սևանա լիճը «վերևներում» ծանոթ չունի, հասկանո՞ւմ եք, փողոց չի փակել, կոհակները «դըմփ-դըմփ-հու» չեն արել, ուստի կարելի է ձկնապաշարը ոչնչացնել, մանրաձուկը «իրեք խատը խազար դրամով» Երևանի բակերում վաճառել, ինչ կա-չկա՝ լցնել մեջը ու տալ լճի վերջը՝ առանց հասկանալու, որ ինքներս մեր վերջն ենք տալիս նաև:
Կանաչակ... Սևան. անաղմուկ ու անվրդով կորցնում ենք

Արմեն Հակոբյան