Աշխարհ

21.07.2020 17:53


«Մենք երբեք մենակ չենք թողել և չենք թողնի բարեկամ ու եղբայր ժողովուրդներին». Էրդողանը հայտարարել է, որ երբեք Ադրբեջանին միայնակ չի թողնի «Հայաստանի հարձակումների դեմ»

«Մենք երբեք մենակ չենք թողել և չենք թողնի բարեկամ ու եղբայր ժողովուրդներին». Էրդողանը հայտարարել է, որ երբեք Ադրբեջանին միայնակ չի թողնի «Հայաստանի հարձակումների դեմ»

Թուրքիան չի թողել և չի էլ պատրաստվում բարեկամ ու եղբայր ժողովուրդներին սպառնալիքների դեմ միայնակ թողնել: Այս մասին Անկարայում այսօր տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված է եղել Թուրքիայում կառավարման համակարգի փոփոխության 2-ամյակին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, որ երբեք Ադրբեջանին միայնակ չի թողնելու «Հայաստանի հարձակումների դեմ»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի խոսքով՝ իրենք վճռականությամբ լի են «օգնության հասնելու ճնշված ընկերներին, լինի դա Թուրքիայի տարածքում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, թե եղբայր Ադրբեջանում»:

«Մենք երբեք միայնակ չենք թողել և չենք թողնի նրանց»,-ասել է Էրդողանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը