Լրահոս

21.07.2020 17:44


Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 55 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 55 հիվանդ է բուժվում

Հուլիսի 21-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։ Այս մասին հաղորդում են Շիրակի մարզպետարանից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6628 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5274 նմուշառման հետազոտություն, հուլիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1007 քաղաքացի, նրանցից 301-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 415 բնակիչ։

47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 31 դեպք։

Այս խորագրի վերջին նյութերը