Երևանում այսօր՝ հուլիսի 21-ին կառավարության շենքի մոտից ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին և բերման ենթարկեցին երկու աղջիկների, որոնք դիմակ չէին կրում:
Ոստիկաններից մեկը պարզաբանեց, որ ոստիկանները մոտեցել են դիմակ չկրող աղջիկներին, նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրիանակն պահանջին, դրա համար բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին: Նրա խոսքով, ձեռնաշղթաներ հագցնելու պատճառը նրանց ոչ ադեկվատ պահվածքն է եղել. «Այսինքն մոտեցել են, քաշքշել են, հարվածել են, ճանկռել են: Դրա համար կիրառվել է ուժ և ձեռնաշղթաներ են հագցրել»:
«Քաշքշել են, ճանկռել են». ոստիկանները ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին դիմակ չկրող 2 աղջկա (տեսանյութ)
Երևանում այսօր՝ հուլիսի 21-ին կառավարության շենքի մոտից ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին և բերման ենթարկեցին երկու աղջիկների, որոնք դիմակ չէին կրում:
Ոստիկաններից մեկը պարզաբանեց, որ ոստիկանները մոտեցել են դիմակ չկրող աղջիկներին, նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրիանակն պահանջին, դրա համար բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին: Նրա խոսքով, ձեռնաշղթաներ հագցնելու պատճառը նրանց ոչ ադեկվատ պահվածքն է եղել. «Այսինքն մոտեցել են, քաշքշել են, հարվածել են, ճանկռել են: Դրա համար կիրառվել է ուժ և ձեռնաշղթաներ են հագցրել»:
Աղբյուրը՝ news.am