ԲԴԽ-ն կասեցրել է սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները
Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարձրագույն դատական խորհրդի» կայքից։ Խորհուրդը վերը նշված որոշումները կայացրել է այսօր՝ հուլիսի 21-ին։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչև քրեական գործով վարույթի ավարտը:
Հիշեցնենք, որ դատավոր Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն անցնում են Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով։ Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով, Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ ԱննաՄաթևոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հարուցված քրեական գործի մանրամասներին և հայտնելով, որ դատավորերին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:
ԲԴԽ-ն կասեցրել է սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները
Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարձրագույն դատական խորհրդի» կայքից։ Խորհուրդը վերը նշված որոշումները կայացրել է այսօր՝ հուլիսի 21-ին։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչև քրեական գործով վարույթի ավարտը:
Հիշեցնենք, որ դատավոր Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն անցնում են Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով։ Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով, Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթևոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հարուցված քրեական գործի մանրամասներին և հայտնելով, որ դատավորերին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:
Աղբյուրը՝ news.am