Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում հայտնվելուց քիչ անց հայտարարեց, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ժեստերով ու Հայաստանում արված քայլերով ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ։ Փաշինյանը համապատասխան հետևություն ու գործողություն չարեց։
Դրանից հետո ՌԴ–ն իջեցրեց Փաշինյանի հետ շփման մակարդակն ու անցավ ուղիղ խոսքի։ Եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթը։ Նա հայտարարեց, որ Արցախի հարցով բանակցություններն ընթանում են տխրահռչակ փուլային կարգավորման տարբերակի շուրջ։ Հայաստանից դա չհերքվեց։ Այդպիսով բացահայտվեց ևս մեկ սուտ, թե բա Ալիևի հետ ոչ թե բանակցում ենք, այլ շփվում ու դեսից–դենից զրուցում։
Լավրովի շուրթերով ՌԴ–ից հնչած խոսքի բուն էությունը Փաշինյանը կրկին չհասկացավ կամ չուզեցավ հասկանալ։ Դա էր պատճառը, որ ՌԴ–ում որոշեցին ևս մեկ աստիճանով իջեցնել Փաշինյանի հետ շփման մակարդակը և բարձրացնել խոսքի դոզան։
Հայազգի հայտնի լրագրող ու ՌԴ քարոզչական ծանր հրետանի Մարգարիտա Սիմոնյանը շատ ուղիղ տեքստով և առանց ձևականությունների ասաց Փաշինյանին այն, ինչի մասին ակնարկում էր Պուտինը և ինչի մասին անուղղակիորեն խոսում էր Լավրովը։ Դրանով Կրեմլից ցույց տվեցին, որ արդեն իրենց չի հետաքրքրում, թե արդյոք Փաշինյանը հետևություններ կանի՞ կամ կվերանայի՞ իր քաղաքականությունը։
Կարելի է միայն ենթադրել, թե հաջորդն ում հերթն է գալու Մոսկվայում Փաշինյանին անդրադառնալու համար։ Ըստ ամենայնի՝ այլևս չեն անդրադառնա, ինչն, ի դեպ, ավելի վատ է, քան կոպիտ լեզվակռիվը։
Ուրախանալ կամ չարախնդալ այս ամենի համար պետք չէ։ Հայ–ռուսական, ավելի ճիշտ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունների վատացումից շահողը միայն Թուրքիան ու Ադրբեջանն են։ Մեկ էլ՝ թուրք–ադրբեջանական զույգի 5–րդ շարասյունը Հայաստանում։
Հայ–ռուսական հարաբերությունները բոլոր մակարդակներում պետք է լինեն դաշնակցային ու ռազմավարական։ Դա երկուսիս շահերից է բխում։
Հակառուսական քարոզի համար գրանտ ստացած ու հակառուսական քարոզով էժանագին քաղաքական միավորներ հավաքած («ապրիլյան պատերազմը հրահրել է Ռուսաստանը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար», «Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից» և այլն) գործիչներով հնարավոր չէ դա ապահովել։
Պուտին, Լավրով, Սիմոնյան...

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից