Բռնապետիկ Փաշինյան Նիկոլի ապազգային իշխանությանը մնացել են հաշված օրեր
Փաշինյան Նիկոլն ու իր կառավարությունը ձախողել են բոլոր բնագավառներում՝ արտաքին, տնտեսական, սոցիալական, առողջապահական:
Փաշինյան Նիկոլի շնորհիվ՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը թշնամացել է իր բոլոր բարեկամ և դաշնակից պետությունների հետ. Հայաստանի վարչապետը հայտարարում է մի բան և անում հակառակը, որը չի կարող նողկանք չառաջացնել նրա և նրա իշխանության նկատմամբ: Ամերիկահպատակ Փաշինյան Նիկոլի կողմից ուղղորդվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության կողմոնորշվածությամբ սեպ է խրվում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության միջև և փորձ է արվում Հայաստանի ռազմավարական միակ պետություն Ռուսաստանը Հայաստանում ներկայացնել որպես թշնամի պետություն:
Փաշինյան Նիկոլի շնորհիվ՝ Հայաստանի տնտեսությունն օր օրի հետընթաց է արձանագրում, որի պատճառը ոչ այնքան կորոնավիրուսային համաճարակն է, որքան նիկոլիկների անձնական և խմբային ֆինանսական շահերով ուղղորդվող մոտեցումը տնտեսությանն ու տնտեսվարողներին: Ֆինանսական միջոցների սղություն ունեցող Հայաստանում տեղի է ունենում կապիտալի արտահոսք, քանի որ ոչ մի գործարար գումար չի ներդնում մի երկրում, որտեղ բիզնեսն ամենօրյա ռեժիմով ենթարկվում է իշխանության ներկայացուցիչների հարձակմանը, երբ իշխանության եկածներն, անհագ ախորժակով և իշխանական լծակները չարաշահելով, փորձում են տիրանալ այլոց ունեցվածքին:
Փաշինյան Նիկոլի շնորհիվ՝ Հայաստանում սոցիալական քաղաքականությունն ընդհանրապես տապալված է. Հայաստանում օր օրի աճում է գործազրկությունը, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ մատնված են սովի և հուսահատության: Մեր պետության սահմանները բացվելուց անմիջապես հետո՝ Հայաստանում կարող է սկսվել արտագաղթի նոր և անկասելի ալիք, որը կվերածվի համազգային նոր աղետի:
Փաշինյան Նիկոլի շնորհիվ՝ Հայաստանի ապիկար իշխանությունը հիմնավորապես ձախողել է Հայաստանի առողջապահական համակարգի բնականոն գործունեությունը. մարդիկ մահանում են ոչ միայն կորոնավիրուսից, այլ բազմաթիվ այլ հիվանդություններից, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են, և մարդիկ զրկված են բուժօգնություն ստանալու հնարավորությունից միայն այն պատճառով, որ Փաշինյան Նիկոլն ու իր կառավարության անդամները որոշել էին ծաղրել կորոնավիրուսային համավարակը, ինչի արդյունքում էլ Հայաստանը վերածել են իզգոյ պետության, որի հետ այլ պետություններ գերադասում են շփում չունենալ և փախչում են այնպես, ինչպես ժամանակին՝ բորոտներից:
Փաշինյան Նիկոլի միակ հույսը, որպես կառավարման ձև, մնացել է բռնապետության հաստատումը Հայաստանում: Մենք չենք բացառում, որ հաջորդ ամիս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը կհրամայի իր կամակատար խորհրդարանին ընդունել օրենք, որպեզի սահմանափակի քաղաքացիների խաղաղ հավաքներ և երթեր կազմակերպելու սահմանադրական իրավունքը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ երբեք թույլ չի տալու Հայաստանում բռնապետության հաստատումը, հայ ազգի ստրկացումը և Հայ Ժողովրդի իրավունքների ու ազատությունների վրա բռնացումը:
Բռնապետիկ Փաշինյան Նիկոլի իշխանության երկարաձգումն աղետ է Հայաստանի պետականության համար, որը շուտափույթ պետք է կասեցնել համազգային համախմբմամբ՝ հրապարակում հաղթական պայքարի միջոցով հեռացնելով Փաշինյան Նիկոլին՝ ձևավորելով ազգային-պետական բացարձակ իշխանություն:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան