Ադրբեջանը պետք է դադարեցնի հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված սադրիչ և վտանգավոր հայտարարությունները. Լոս Անջելեսի քաղաքապետ
Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված։ Թվիթերյան իր էջում նման հայտարարություն է արել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթսին:
«Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության: Ադրբեջանը պետք է դադարեցնի հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված սադրիչ և վտանգավոր հայտարարությունները և ընդունի միջազգային դիտորդներին: Երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության միակ ճանապարհն են»,-նշված է հայտարարությունում:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Բանախոսները շնորհակալություն են հայտնել հայերի ցույցին միացած օտարազգիներին, որոնք եկել են սատարելու իրենց հայ բարեկամներին և նրանց արդար դատը։
Նշվել է նաև, որ հայ համայնքը, որն իրեն անվանում է «Փոքրիկ Հայաստան», ամբողջապես զորակցում է հայրենիքին ու Հայոց բանակին և պաշտպանում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսը, որ տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը Հայկական Բանակն է։

Աղբյուրը՝ tert.am