Աշխարհ

20.07.2020 21:34


Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտերին»: Հյուրերին`«Ինտերի» ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»` 2:2:

Այս խորագրի վերջին նյութերը