Աշխարհ

20.07.2020 21:25


Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ փոխնախագահի պաշտոնի թեկնածու

Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ փոխնախագահի պաշտոնի թեկնածու

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուեսթը նշել է բլոգեր Քրիս Քեյթլիի հետ հարցազրույցում:

Նա շեշտել է, որ ցանկանում է փոխնախագահի պաշտոնում տեսնել Ջեյ Զիին: Ռեփերը հայտարարել է, որ Ջեյ Զին իր «եղբայրն» է, և իրենք ամբողջ կյանքում կապված են իրար:

Ավելի վաղ Ուեսթը հայտնել էր, որ փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու հանդես է գալու Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին, իսկ նախընտրական քարոզարշավի կարգախոսը շատ պարզ է լինելու՝ «Այո՛»:

Ուեսթի խոսքով՝ այս պահին նա միայն երկու խորհրդական ունի՝ կինը՝ Քիմ Քարդաշյանը, և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որին Ուեսթը խնդրել է դառնալ «տիեզերական ծրագրի» գլխավորը:

Ուեսթը հուլիսի 20-իղ սկսել է օր քարոզարշավը Հարավային Կարոլինայից։

Այս խորագրի վերջին նյութերը