Ի՞նչ էր կորցրել Նիկոլ Փաշինյանը Մինսկում, ո՞ւմ և ի՞նչ էր ակնարկում` խոսելով «երրորդ կողմի միջամտության» մասին
Ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից չվրիպեց, որ Փաշինյանը բացարձակ անհիմն, արհեստական մի պատճառաբանությամբ`իբր կորոնավիրուսային ծանր իրավիճակի պատճառով, չեղարկեց իր մասնակցությունը Հաղթանակի` Հայրենական պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակի տոնական շքերթին, բայց «վազեց» Մինսկ` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Ինքնին անտրամաբանական է (մեղմ ասած), որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ներկայացնում է Հայաստանը և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների ղեկավարների գագաթաժողովներում, և՛ միջկառավարական խորհրդում. Ֆիգարոյի պես և՛ այստեղ է, և՛ այնտեղ, և՛ ամենուր։ Ոչ միայն այն պատճառով, որ չի դիմանում ավելորդ անգամ տեսախցիկների առաջ երևալու գայթակղությանը, այլ որովհետև ոչ մեկին չի վստահում, չափից ավելի փառասեր է ու սնապարծ երկիրը ներկայացնելու մենաշնորհը թիմակիցներից մեկին, օրինակ` առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին զիջելու համար։ Մինչդեռ կարող էր` նկատի ունենալով, որ երկուսն էլ, ի տարբերություն իրեն, ադեկվատ մարդու տպավորություն են թողնում։
Իսկ եթե շա՜տ է կարևորում իր մասնակցությունը վարչապետական հավաքներին, ապա գագաթաժողովներում Հայաստանը ներկայացնելու գործառույթը պետք է «պատվիրակի» հանրապետության նախագահին։ Անգամ Բատկան` Բելառուսի նախագահը, կեսլուրջ-կեսկատակ Փաշինյանի «երեսով տվեց», թե` լավ է, էլի` հա՛մ այստեղ եք, հա՛մ այնտեղ` նախագահական հավաքներում։
Շատ ավելի խնդրահարույց է, որ Փաշինյանն, իրեն «կոտորելով», սլացավ Մինսկ խիստ լարված սահմանային իրավիճակում, երբ իրադրությունը հեռու էր կայուն և կանխատեսելի լինելուց. հակառակորդն առաջվա պես ինտենսիվ չէր հրետակոծում մեր դիրքերն ու խաղաղ բնակավայրերը, բայց ամեն րոպե կարող էր վերսկսել հարձակողական գործողությունները։
Իհարկե, Փաշինյանը, մեծ հաշվով, կապ չուներ այդ ամենի հետ` որոշումներ կայացնողը ԶՈՒ գլխավոր շտաբն էր և հրամանատարական կազմը` ի դեմս կրտսեր Խաչատուրովի, բայց էդ «նեղ մաջալին» հանրապետությունից «թռնելը» ոչ մի կերպ չի տեղավորվում ողջամիտ տրամաբանության մեջ. եթե կորոնավարակի պատճառով կարող էր չեղարկել Մոսկվա նախատեսված այցը, այս դեպքում շատ ավելի լուրջ շարժառիթ ուներ` չմասնակցելու միջկառավարական նիստին։ Ուրեմն, ի՞նչ էր կորցրել Մինսկում, ի՞նչ խնդիր էր լուծում` «իրեն գցելով» այնտեղ, որտեղ առանձնապես անելիք չուներ։
Նախ` Պուտինի՛ն էր «բան» հասկացնում. իբր, այնպես չէ, թե քո հույսին եմ` չես ուզում հետս «ընկերություն» անել, հե՛չ էլ անես. ես առանց քեզ էլ Ռուսաստանում «պարտնյոր» ունեմ` ի դեմս վարչապետ Միշուստինի։ Ժամանակին էլ, եթե հիշում եք, Մեդվեդևի հետ «ինտիմ ամառանոցային շփումներով» էր փորձում լրացնել նախագահի հետ «անձնական հարաբերությունների» բացը։
Երկրորդ` փորձում էր «զարգացնել և խորացնել» Բելառուսի նախագահի հետ Պուտինի դեմ խաղեր տալու «ավանդույթը», որ Հայաստանին, վնասից բացի, ոչ մի օգուտ չի տվել. Լուկաշենկոյի հետ գազի գնի շուրջ «հեռախոսային բանակցությունների» հաջորդ օրն իսկ իմացանք, որ «ներում-բեկում» չի լինելու՝ ռուսական գազը մեզ համար թանկանում է, և վե՛րջ։
Շատ ավելի կարևոր է, թե ինչ «մեսիջ» փոխանցեց Փաշինյանը միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին`Միշուստինի հետ հանդիպումն սկսելով հետևյալ «բազմանշանակ» արտահայտությամբ. «Հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի սադրանքի ֆոնին, դեռ պետք է հասկանալ` ով, ինչում և ինչու է հետաքրքրված։ Կարծում եմ, դա ևս կարևոր թեմա է և մենք կքննարկենք նաև այդ հարցը» (լավ է` չկրկնեց իր հայտնի թեզը մոլորված ՈՒԱԶ-ի մասին)։
Թվում է, ամեն ինչ պարզ է` ակնարկը վերաբերվում է Թուրքիային։ Թուրքական կողմի կայծակնային արձագանքը` լիակատար և անմնացորդ «եղբայրական աջակցությունն ադրբեջանական հարձակմանը, «Ադրբեջանի համար մեռնելու» պատրաստակամությունը, սպառնալիքները` ուղղված հայկական կողմին, նրա համար, որ համարձակվել ենք հակահարված տալ Ադրբեջանի նախահարձակ գործողություններին, կասկած չի թողնում, որ այս պատմության մեջ Թուրքիան հանդես է գալիս նույնիսկ ոչ թե որպես երրորդ կողմ, այլ անմիջական «մասնակից»` հակամարտության կողմերից մեկը. «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության շրջանակում։
Բայց առաջին հայացքից տրամաբանական այդ հետևությունը «քանդվում» է` հաշվի առնելով Փաշինյանի ու իր կառավարության «ոչ միանշանակ», եթե չասենք` թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Հատկապես`իշխանության փայատեր սորոսական հանրույթի կատաղի հակառուսական կեցվածքը, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ոչ միայն չի մեղմացել, այլ ավելի է սրվել, և իր գագաթնակետին հասավ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառումից հետո։
Ի վերջո, Փաշինյանը չէ՞ր ապրիլյան պատերազմից հետո մատը տնկում Ռուսաստանի վրա` ռուսներին մեղադրելով մեզ «հարևան Ադրբեջանի» հետ կռվացնելու, պատերազմ հրահրելու մեջ, և ինչքան հասկացանք, այսօր էլ այդ կարծիքին է։ Ինքը չէ՞ր, որ տարիներ շարունակ քարոզում էր Ռուսաստանի դեմ, թե բա` ռուսական կողմը «չի ուզում»` Արցախի հարցը հանգուցալուծվի, ամեն ինչ անում է, որ հակամարտությունը երկարաձգվի, որ չկորցնի կողմերի վրա ազդելու լծակները և ստիպված չլինի «փասա-փուսան հավաքել», հեռանալ տարածաշրջանից, չխոսելով արդեն ռուսական զենքը և ռազմական տեխնիկան մեր և Ադրբեջանի վրա «նաղդելու» բիզնես-շահը։
Իսկ ամենաուշագրավն այն է, որ «երրորդ կողմի միջամտության» մասին խոսեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը` մի կողմից, դատապարտեց «հայկական ագրեսիան», մյուս կողմից` ակնարկեց, թե «երրորդ կողմը կարող էր հրահրած լինել այս ճգնաժամը»՝ նկատի ունենալով ռուսներին։
Ի՞նչ է սա` պարզ զուգադիպությո՞ւն, թե՞ ուժային հայտնի կենտրոններում «գծագրված» հեռահար ծրագիր` գործողության մեջ, դատեք ինքներդ...

Լիլիթ Պողոսյան