Լրահոս

20.07.2020 16:22


Ինքնասպանություն գործած զինծառայողն ընտանիքի միակ տղան էր. ընտանիքի անդամները շոկի մեջ են

Ինքնասպանություն գործած զինծառայողն ընտանիքի միակ տղան էր. ընտանիքի անդամները շոկի մեջ են

Հուլիսի 18-ին զորամասում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստացած Ալիկ Մանուկյանը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր։

Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Ալիկ Մանուկյանի ծառայությանը մնացել էր 6 ամիս։

«Ընտանիքի միակ տղան էր, մեկ քույր ունի։ Շատ խելոք ընտանիք են, ինքն էլ խելոք տղա էր։ Հորը, պապիկին ճանաչել եմ։ Դեպքից հետո հոր հետ եմ խոսել, նրանք բոլորն էլ շոկի մեջ են»,-ասաց Հուսիկ Սահակյանը։

Համայնքապետն ասաց, որ այժմ ընթանում է դատաբժշկական, համակողմանի քննություն և մահվան պատճառի հետ կապված դեռ ոչինչ չի կարող ասել։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ալիկ Մանուկյանը հայտնաբերվել էր հրազենային վնասվածքով։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է։Քննչական կոմիտեն տղայի մահը գնահատել է ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Այս խորագրի վերջին նյութերը