Քանի բավարարված չէ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների՝ հարստանալու մոլուցքը, ստիպված ենք լինելու դիմակներ կրել պարտադիր ռեժիմով. Մանթաշյան
Կորոնավիրուսի հաղթահարման կամ դրա զարգացման տեմպերի հաղթահարման համար իշխանությունները գործուն քայլեր չեն արել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
Նրա կարծիքով՝ իշխանություններն իրականում քայլեր են արել իրենց քաղաքական ամբիցիաներն ապահովելու ՝ ընդդիմադիրներին լռեցնելու, հավաքները զսպելու, ԶԼՄ-ների աշխատանքներն ավելի վերահսկելի դարձնելու համար են։ Նա նշեց, որ արգելքներից մնացել է երկուսը՝ ազատ հավաքների և ԶԼՄ-ների աշխատանքների վերահսկելիություն։
Ինչ վերաբերում է դիմակների կրման պարտադիր լինելու հանգամանքին՝ Մանթաշյանն ասաց. «Մինչ դիմակների՝ իշխանությունների կամ մերձիշխանությունների բիզնեսը դառնալու պահը, դիմակները պարտադիր չէին, նույնիսկ վտանգավոր էին, առողջ մարդը չպետք է կրեր, միայն բժիշկները պետք է կրեին։ Հետո, երբ «Տավուշ տեքստիլը», որն ըստ հավաստի տեղեկությունների, կապված է վարչապետ Փաշինյանի հետ, սկսեց դիմակներ արտադրել, դիմակները դարձան պարտադիր։ Ընդ որում՝ մասնագիտական ոչ մի քննադատության չդիմացող հիմնավորումներով, դարձավ պարտադիր»։
Նրա խոսքով՝ միջազգային բժշկական հանրությունն ասում է, որ բաց տարածքներում գոնե չպետք է կրել դիմակ, սակայն մեր իշխանությունների համար բիզնես շահն առաջնային է և քանի բավարարված չէ Նիկոլ Փաշինյանի ֆինանսական ցանկությունները և նրա մերձավորների՝ հարստանալու մոլուցքը, ստիպված ենք լինելու դիմակներ կրել պարտադիր ռեժիմով։