«Քիչ էր մնում սպանեի դստերս». Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին համոզել է ընդհատել հղիությունը
Միլիարդատեր, ռեփեր Քանյե Ուեսթը, որը որոշել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, առաջին հանդիպումն է անցկացրել ընտրողների հետ։ Նա խոսել է նաև Աստծո, զենքի նկատմամբ հսկողության և հղիության արհեստական ընդհատումների մասին և արտասվել՝ հիշելով, թե ինչպես է կնոջ հետ քննարկել հղիության արհեստական ընդհատումը։
«Հիշում եմ՝ ինչպես ընկերուհիս (Քիմ Քարդաշյանը, ռեփերի ներկայիս կինը) արտասվելով ու բղավելով զանգեց ինձ… Նա ասաց, որ հղի է, և մեկ, երկու, երեք ամիսների ընթացքում մենք քննարկում էինք այդ երեխային չունենալու հնարավորությունը»,-պատմել է նա։
Քիմը ճակատագրական քայլին չի դիմել, ինչի համար ռեփերը շատ շնորհակալ է նրան։ Այժմ արտիստը մտադիր է անել ամեն ինչ՝ երկրում մայրությանն աջակցելու համար։
Ուեսթն առաջարկել է տարեկան 50 000 դոլար հատկացնել կանանց օգնությանը, որոնք հոգ են տանում երեխայի մասին։ Հանդիպման ընթացքում ավելի ուշ նա նշել է, որ չի ցանկանում, որ հղիության արհեստական ընդհատումներն անօրինական լինեն, սակայն մտադիր է կանանց նոր «տարբերակ» առաջարկել։ Ընդ որում, նա առավել բարձր թիվ է նշել՝ առաջարկելով երեխա ունեցած յուրաքանչյուրին 1 մլն դոլար հատկացնել։

Աղբյուր՝ style.news.am