Շաբաթ օրը Հայաստանի «մեխի գլուխ» նախագահը հերթական «իմիտացիոն գործողությունն» է արել. իր մասին հիշեցնելու, նախագահական գործունեության պատրանք ստեղծելու նպատակով այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ և «հետաքրքրվել» Տավուշի սահմանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրության հետևանքով վիրավորված զինծառայողներին։
Եվ, ի շարս այլ «պսևդոհայերանասիրական» զեղումների, այսպիսի ճոռոմ խոսքեր է ասել. «Դուք հերոսներ եք։ Մենք կարող ենք շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք։ Նույն կերպ մնալու է այն, ինչ արեցին ապրիլյան պատերազմում, 1990-ականներին... Դուք մնալու եք այն հերոսները, որ բարձր են պահել մեր երկրի դրոշը։ Եղեք առողջ ու պինդ։ Իմացեք, որ դուք այն մարդիկ եք, որոնք իրենց կնիքն են դրել պատմության մեջ` ցույց տալով, որ մեր բանակին ոչ ոք չի կարող հաղթել»։
Երեսպաշտության ավելի ցցուն նմուշ հնարավոր չէ հորինել։ Այո, մեր զինվորներն արել են իրենց գործը` չեն դասալքել, «ատամներով» պաշտպանել են մեր դիրքերը` չխնայելով իրենց կյանքը և առողջությունը։ Իսկ Դո՞ւք ինչ եք արել, պարո՛ն նախագահ։ Երբե՛ք չեք պահել Ձե՛ր դիրքերը։ Դասալքել եք, երբ պետք էր պաշտպանել Սահմանադրությունը «թավշյա մորեխակույտի» ամենևին էլ «ոչ թավշյա, բռնի» էքսպանսիայից։ Ստորագրել եք ցանկացած հակասահմանադրական փաստաթուղթ` թղթի կտոր, որ դեմ են տվել` «փչացնելով» Ձեզ, անարգանքի սյունին գամելով, հանձնելով սերունդների դատին։ Անգամ չեք սպասել` լույսը բացվի, հետո անեք Ձեր սև գործը. գիշերով գնացել եք նախագահական, որ րոպե առաջ վավերացնեք անօրինականությունը։
Լավագույն դեպքում Պիղատոսի պես ձեռքերը լվացել, մի կողմ եք կանգնել` ցուցադրաբար հրաժարվելով Ձեր սահմանադրական իրավասությունները կատարելու «տհաճ պարտականությունից», որ վաղը չմեղադրվեք ու չդատապարտվեք, որպես հանցագործության համակատարող։ Եվ պատմության մեջ այդպիսին եք մնալու` «մեխի գլուխ» նախագահ, որ կարո՛ղ էր կանգնեցնել, բայց, որպես կանոն, օրինականացրել է ապօրինությունը։
Այդքանից հետո սուտ հայերնասիրություն եք խաղում, որ ի՞նչ անեք...
Սուտ հայրենասիրություն ես խաղում, որ ի՞նչ անես
Շաբաթ օրը Հայաստանի «մեխի գլուխ» նախագահը հերթական «իմիտացիոն գործողությունն» է արել. իր մասին հիշեցնելու, նախագահական գործունեության պատրանք ստեղծելու նպատակով այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ և «հետաքրքրվել» Տավուշի սահմանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրության հետևանքով վիրավորված զինծառայողներին։
Եվ, ի շարս այլ «պսևդոհայերանասիրական» զեղումների, այսպիսի ճոռոմ խոսքեր է ասել. «Դուք հերոսներ եք։ Մենք կարող ենք շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք։ Նույն կերպ մնալու է այն, ինչ արեցին ապրիլյան պատերազմում, 1990-ականներին... Դուք մնալու եք այն հերոսները, որ բարձր են պահել մեր երկրի դրոշը։ Եղեք առողջ ու պինդ։ Իմացեք, որ դուք այն մարդիկ եք, որոնք իրենց կնիքն են դրել պատմության մեջ` ցույց տալով, որ մեր բանակին ոչ ոք չի կարող հաղթել»։
Երեսպաշտության ավելի ցցուն նմուշ հնարավոր չէ հորինել։
Այո, մեր զինվորներն արել են իրենց գործը` չեն դասալքել, «ատամներով» պաշտպանել են մեր դիրքերը` չխնայելով իրենց կյանքը և առողջությունը։
Իսկ Դո՞ւք ինչ եք արել, պարո՛ն նախագահ։ Երբե՛ք չեք պահել Ձե՛ր դիրքերը։ Դասալքել եք, երբ պետք էր պաշտպանել Սահմանադրությունը «թավշյա մորեխակույտի» ամենևին էլ «ոչ թավշյա, բռնի» էքսպանսիայից։ Ստորագրել եք ցանկացած հակասահմանադրական փաստաթուղթ` թղթի կտոր, որ դեմ են տվել` «փչացնելով» Ձեզ, անարգանքի սյունին գամելով, հանձնելով սերունդների դատին։ Անգամ չեք սպասել` լույսը բացվի, հետո անեք Ձեր սև գործը. գիշերով գնացել եք նախագահական, որ րոպե առաջ վավերացնեք անօրինականությունը։
Լավագույն դեպքում Պիղատոսի պես ձեռքերը լվացել, մի կողմ եք կանգնել` ցուցադրաբար հրաժարվելով Ձեր սահմանադրական իրավասությունները կատարելու «տհաճ պարտականությունից», որ վաղը չմեղադրվեք ու չդատապարտվեք, որպես հանցագործության համակատարող։ Եվ պատմության մեջ այդպիսին եք մնալու` «մեխի գլուխ» նախագահ, որ կարո՛ղ էր կանգնեցնել, բայց, որպես կանոն, օրինականացրել է ապօրինությունը։
Այդքանից հետո սուտ հայերնասիրություն եք խաղում, որ ի՞նչ անեք...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից