Կարծիք

20.07.2020 15:11


Մեր հիմնական ու երկարաժամկետ թշնամին Թուրքիան է, որին մենք առանց Ռուսաստանի աջակցության չենք կարող դիմակայել

Մեր հիմնական ու երկարաժամկետ թշնամին Թուրքիան է, որին մենք առանց Ռուսաստանի աջակցության չենք կարող դիմակայել

Ադրբեջանը մեզ համար շատ ժամանակավոր թշնամի հարևան է, որի հարցերը Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը միայնակ էլ կարող են լուծել ու լուծելու ենք....

Մեր հիմնական ու երկարաժամկետ թշնամին Թուրքիան է, որին մենք առանց Ռուսաստանի աջակցության չենք կարող դիմակայել, և սա հասկանալով էլ Թուրքիան ամեն բան անում է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, որպեսզի Հայաստանը միայնակ մնա թուրքի դեմ, իսկ սա էլ նշանակում է, որ այն «հայերը», ովքեր ևս փորձում են փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, օգնում են թուրքերին՝ Հայաստանը կործանելու իրենց երազանքները իրականացնելու, հետևաբար, նման «հայերը» Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամիներն են ու պետական հանցագործներ են....

Իսկ ավելի պարզ, Հայաստանում իշխանություն պետք է ունենան հայ-ռուսական հարաբերությունների ջատագով մարդիկ, որպեսզի Հայաստանն ու Ռուսաստանը միասնական ճակատով հանդես գան Թուրքիայի դեմ, հետևաբար, Հայաստանը Թուրքիայի ագրեսիայի դեմ միայնակ չթողնելու համար պետք է օր առաջ իշխանությունից հեռացնել Նիկոլին ու նիկոլներին, պատժել հայ-ռուսական հարաբերությունների դեմ աշխատող բոլոր գրանտծծողներին ու իշխանության բերել հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից մարդկանց...

Ավելի պարզ չեմ կարող բացատրել...

Հա, ի դեպ, դրա մասին ոչ ոք չի խոսում, բայց ՀԱՊԿ-ը նրա համար չի, որ Հայաստանը պաշտպանի մեր ժամանակավոր հարևան Ադրբեջանից, ՀԱՊԿ-ը մեզ պաշտպանում է մեր հիմնական թշնամի Թուրքիայից...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը