Լրահոս

20.07.2020 13:59


Լոռու մարզում որդին սպանել է մորը, այնուհետև մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

Լոռու մարզում որդին սպանել է մորը, այնուհետև մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։

Մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս 2007 թվականին ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով դատապարտված է եղել 11 տարի 6 ամիս ժամանակով։ Այն ժամանակ նա սպանել էր Վանաձորի նոտար Սոնյա Վերանյանին։

Այս խորագրի վերջին նյութերը