Ռուսաստանի քաղաքական և բիզնես էլիտան կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը ստացել է դեռևս ապրիլին. Bloomberg
Ռուսաստանի բիզնես և քաղաքական էլիտայի ներկայացուցիչները դեռևս ապրիլին են ստացել նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ փորձնական պատվաստանյութի նմուշները, գրում է հեղինակավոր Bloomberg հանդեսը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Խոսքը մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Ռուսալ»-ի տնօրենների, ինչպես նաև միլիարդատերերի, պետական պաշտոնյաների մասին է: Նրանք ստացել են Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութը:
Աղբյուրը նշում է, որ ո՛չ հետազոտական ինստիտուտի, ո՛չ էլ Կրեմլի մամուլի ծառայություններից հրապարակման վերաբերյալ պարզաբանում չեն տվել:
Նշվում է, որ ծրագիրը, որի շրջանակում «արտոնյալները»փորձնական պատվաստանյութ են ստացել, թեև օրինական է, սակայն գաղտնի է պահվում, որպեսզի պատվաստանյութը ցանկացողների «գրոհ» չլինի: Այս մասին պատմել է ծրագրին քաջատեղյակ մի հետազոտող՝ մանրամասնելով, որ ծրագրին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Սակայն Bloomberg-ի ճշտած տվյալներով՝ խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին է. այնուհանդերձ՝ այդ մարդկանցից որևէ մեկը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հայտնի չէ նաև, թե մասնակիցներն ինչ չափորոշիչներով կամ սկզբունքով են ընտրվել: Թեև նրանք դեռևս փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութի պաշտոնական ուսումնասիրության մեջ ներառված չեն, այնուհանդերձ՝ գտնվում են ինստիտուտի հսկողության տակ, նրանց արդյունքներն ուսումնասիրվում են:
Էլիտայի ներկայացուցիչներից մեկը մանրամասնել է, որ պատվաստանյութը ստանալուց հետո որևէ կողմնակի ազդեցություն չի նկատել: Նա նշել է, որ փորձնական պատվաստանյութը ստանալու ռիսկին է դիմել նորմալ կյանքով ապրելու և սովորականի պես գործնական հանդիպումներ անցկացնելու նպատակով: Մինչդեռ մյուս պատվաստվածների մոտ բարձր ջերմություն և մկանային ցավ է առաջացել:
Ռուսաստանի քաղաքական և բիզնես էլիտան կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը ստացել է դեռևս ապրիլին. Bloomberg
Ռուսաստանի բիզնես և քաղաքական էլիտայի ներկայացուցիչները դեռևս ապրիլին են ստացել նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ փորձնական պատվաստանյութի նմուշները, գրում է հեղինակավոր Bloomberg հանդեսը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Խոսքը մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Ռուսալ»-ի տնօրենների, ինչպես նաև միլիարդատերերի, պետական պաշտոնյաների մասին է: Նրանք ստացել են Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութը:
Աղբյուրը նշում է, որ ո՛չ հետազոտական ինստիտուտի, ո՛չ էլ Կրեմլի մամուլի ծառայություններից հրապարակման վերաբերյալ պարզաբանում չեն տվել:
Նշվում է, որ ծրագիրը, որի շրջանակում «արտոնյալները» փորձնական պատվաստանյութ են ստացել, թեև օրինական է, սակայն գաղտնի է պահվում, որպեսզի պատվաստանյութը ցանկացողների «գրոհ» չլինի: Այս մասին պատմել է ծրագրին քաջատեղյակ մի հետազոտող՝ մանրամասնելով, որ ծրագրին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Սակայն Bloomberg-ի ճշտած տվյալներով՝ խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին է. այնուհանդերձ՝ այդ մարդկանցից որևէ մեկը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հայտնի չէ նաև, թե մասնակիցներն ինչ չափորոշիչներով կամ սկզբունքով են ընտրվել: Թեև նրանք դեռևս փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութի պաշտոնական ուսումնասիրության մեջ ներառված չեն, այնուհանդերձ՝ գտնվում են ինստիտուտի հսկողության տակ, նրանց արդյունքներն ուսումնասիրվում են:
Էլիտայի ներկայացուցիչներից մեկը մանրամասնել է, որ պատվաստանյութը ստանալուց հետո որևէ կողմնակի ազդեցություն չի նկատել: Նա նշել է, որ փորձնական պատվաստանյութը ստանալու ռիսկին է դիմել նորմալ կյանքով ապրելու և սովորականի պես գործնական հանդիպումներ անցկացնելու նպատակով: Մինչդեռ մյուս պատվաստվածների մոտ բարձր ջերմություն և մկանային ցավ է առաջացել:
Աղբյուրը՝ tert.am