Լրահոս

20.07.2020 11:21


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34981-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 859-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23502, փաստացի բուժվողներինը՝ 10620: Մեկ օրում թեստավորվել է 391 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 147108 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը