Կարծիք

20.07.2020 10:41


Մարգարիտա Սիմոնյանի բերանով ուղղակի Պուտինն է խոսում

Մարգարիտա Սիմոնյանի բերանով ուղղակի Պուտինն է խոսում

Սիմոնյանի խոսքը և հպարտ հակահարվածը

Հայրս էր պատմում, որ 1920-ին Շանթի պատվիրակությունը Մոսկավյում տապալում է Չիչերինի հետ բանակցությունները, գալիս Երևան, ասում՝ էդ ճիճուները իրենք թող մեզ մոտ գան, խոսենք։ Չգիտեմ՝ որտեղ էր կարդացել, կուզեի գտնել։ Բայց կարդացել եմ պատվիրակության անդամ Տերտերյանի հուշերը, ասում էր՝ Չիչերինը համոզում էր յան տան իրենց թշնամիներից՝ Անտանտից, իսկ իրենք ասում էին՝ ոնց, չենք կարա, Սևրում դաշնագիր է կնքվում։ Չիչերինի տեղակալ հայ Կարախանն էլ մի քարտեզ է ցույց տալիս, թե բոլշևիկները ինչպես են պատկերացնում Անդրկովկասը, ուր Հայաստանի մեջ են մտնում բոլոր հայաբնակ շրջանները՝ Ախալքալակով և այլն, հարցնում է՝ ի՞նչ կարծիքի ես, Տերտերյանը ասում է՝ չեղավ, մենք վեց վիլայեթներն ենք ուզում, դրա համար էլ Անտանտի հետ ենք։ Հետո Չիչերինը ասում է՝ մեր ընկեր բոլշևիկներին ձեր բանտերում ճնշում եք, խնդրում ենք վերջ տվեք, Տերտերյանը գալիս հեռախոսով կապվում է Երևան, ասում՝ ավելի դաժան ճնշեք բոլշևիկներին։ Հետո գիտեք՝ ինչ եղավ՝ Ղարս, Նախիջևան, Ղարաբաղ, հետո Հանրապետության վտարանդի ղեկավարները Փարիզում բոլշևիներին էին հայհոյում, թե հայատյաց են։

Հիմա էս ի՜նչ հպարտ ու արժանապատիվ հրճվանք է Ռուսաստանի դեմ, արդեն երկու տարի՝ նույն երգը՝ ինքնիշխան ենք, հպարտ ենք՝ մենք Նավալնի չէ, ում ուզենք Հանրայինով եթեր կտանք, մենք ֆլան ենք, ֆստան ենք։

Պուտինի միջազգային պրոպագանդիստական հիմնարկի՝ RT֊ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հակառուսական քաղաքականության մեջ ու առաջացրել է հպարտ քաղաքացիների զանգվածային զայրույթը, հայհոյանքների հեղեղ, մրցում է գնում, թե ով ավելի գարշելի հայհոյանք կտա։

Նրա բերանով ուղղակի Պուտինն է խոսում, և իմացվեց այն, ինչ ենթադրվում էր՝ որ շատ են սրվել հայ֊ռուսական հարաբերությունները։
Սիմոնյանի քոմենթերի մեջ մի ռուս գրում էր՝ թող Նեոսուլթանը ամբողջ Անդրկովկասը առնի, մեր գործը շուտ մեր զինվորներին տուն բերելն է։
Պետք է հիշեցնել, որ Հայաստանի անվտանգության խնդիրը միայն Ադրբեջանի սահմանների հարցը չէ, Էրդողանը իրեն կոտորում է, որ Ադրբեջանին օգնության հասնի, գալիս դեմ է առնում ռուսական սահմանպահներին, որ Սիրիայից Լիբիա զորք է մտցնում, էն երկիրը չի մտցնի՞, որի ժողովրդին մինչև վերջ չեն հասցրել վերացնեն, ու գուդ բայ հպարտություն ու արժանապատվություն։

Սիմոնյանին այն հայհոյողները, ովքեր կարողանում են զսպել զգացմունքները, որ ողջախոհության սահմանը չանցնեն, հենց այս պահին թող պատկերացնեն, որ Թուրքիայի սահմանից հանվում են ռուսական սահմանապահները, ի՞նչ է լինում Հայաստանի հետ։
Մարգարիտա Սիմոնյանն էլ թող լինի նոր Կարախանը։

Բայց հայ֊ռուսական հարաբերությունները միայն ռազմականը չէ՝ Ռուսաստանը Հայաստանի համար 1 տնտեսական գործընկերն է, տարեկան 100 հազար հոգի գնում է Ռուսաստան՝ աշխատելու, Ռուսաստանը էժան գազ է տալիս և այլն, և այլն։ Եթե շատ չզոռեն, ինչպես Սաակաշվիլին, բանակը չի հանի, բայց հազար գործիք ունի հակազդելու, որ հպարտների վրա չի ազդելու, բայց հազարավոր խեղճ մարդիկ են տուժելու։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը