Կարծիք

20.07.2020 10:16


Այլևս ոչ ոք չի կարող հետևել բանակ մտած գումարների մուտքին ու ելքին

Այլևս ոչ ոք չի կարող հետևել բանակ մտած գումարների մուտքին ու ելքին

Գլխավոր Շտաբում ամփոփելով Տավուշի դեպքերը եւ տալով զարգացումների տեսլականներ, Նիկոլ Փաշինյանը կրկին մեր աչքը կոխեց իր «կախարդական փայտիկը»՝ կոռուպցիոն գումարների վերադարձը։

Մարտական հաջողություններից հետո մեր դիվանագիտական անկարողությանը, միջազգային քարոզչության բնագավառում մեր խոշոր պարտությանը մենք պետք է հակադրենք կոռուպցիայի դեմ պայքարը։ Այն հակակոռուպցիոն պայքարը, որը պետք է զարգացներ մեր տնտեսությունը, ապահովեր ներդրումներ, լուծեր սոցիալական խնդիրները, ապահովեր ժողովրդավարական զարգացումները, մի խոսքով, Հայաստանը դարձներ Շվեյցարիա, բայց այս բոլորի փոխարեն միայն առիթ է հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրների ճնշելու եւ ապահովելու նորանոր քաղբանտարկյալներ։ Հիմա, այս ոչ մի հարց չլուծած քաղաքական մեթոդը, պետք է լուծի երկրի անվտանգության եւ պաշտպանունակության խնդիրը։

Պետք չէ շտապել ու Նիկոլին մեղադրել կրեատիվության պակասի մեջ, թե՝ ինչ լինում է, նա էլի խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից։

Այս անգամ կոռուպցիայի դեմ խոսելիս, Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու խնդիր է լուծում։ Նախ, սա հստակ հայտարարություն է, որ էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիայի արդյունքում հպարտ քաղաքացիները մի քոռ կոպեկ էլ չեն ստանալու, քանի որ ամեն ինչ գնալու է բանակին։ Եվ, որ ամենակարեւորն է՝ բանակը դա բյուջե չէ, ուր մտած ամեն դոլարը պետք է թափանցիկ լինի։ Բանակը անգամ թալանի լեգենդար մեխանիզմ հանդիսացող ընտանեկան ֆոնդերը չեն, որոնց համար հպարտ քաղաքացիները թագավորական զույգին արդեն զզվացնում են՝ պահանջելով հաշվետվողականություն։ Բանակը դա անվտանգություն է, ուրեմն՝ գաղտնիություն, եւ այլեւս ոչ ոք չի կարող հետեւել, ավելին՝ իրավունք էլ չունի հետեւել գումարների մուտքին ու ելքին։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը