Լրահոս

20.07.2020 10:02


Շիրակի մարզում 9-ամյա երեխա է մահացել. ևս 6 երեխա վնասվածքներ է ստացել

Շիրակի մարզում 9-ամյա երեխա է մահացել. ևս 6 երեխա վնասվածքներ է ստացել

Հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կոլյա Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 7-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի և «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոցներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:

Մահացածը վարորդի եղբոր տղան էր, ավտոմեքենայի բոլոր ուղևորներն էլ երեխաներ են եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց են տեղափոխվել Գոգհովիտ գյուղի բնակիչներ, 2-ամյա Սյուզի Հ.-ն, 7-ամյա Անահիտ Հ.-ն, 6-ամյա Էրիկ Հ.-ն, մի քանի ամսական Մարի Հ.-ն, 5-ամյա Յուրիկ Հ.-ն, 10-ամյա Լիլիթ Թ.-ն, ովքեր տեղափոխվել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, 21-ամյա Ա. Վարդանյանն ու 29-ամյա Օ. Վանցյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Կոլյա Հ.-ն տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը