Առինջ գյուղում, ըստ ահազանգի, հնչել են կրակոցներ, կան դանակահարվածներ
Երեկ՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վիճաբանություն է: 20 րոպե անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ նույն փողոցում կրակոցներ են հնչել:
Այսօր՝ հուլիսի 19-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի մի քանի ծակած վերքեր» և «պարանոցի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Առինջ գյուղի բնակիչ, 20-ամյա Վարդգես Բալյանը և Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Խաչատրյանը:
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 44 տան դիմացից: Կենտրոնի ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին և կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց հետ ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Առինջ գյուղի բնակիչը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Բալյանին և Վ. Խաչատրյանին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև օպերատիվ ճանապարհվ պարզվում է, թե արդյոք վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ: