Ինչպես են Հայաստանի իշխանությունները սեփականաշնորհում հայտնի գործարարների նախաձեռնությունը
Երբ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո հայտնի հրեա գործարար Գոդ Նիսանովը և նրա ազերի գործընկերը փակեցին հայկական գյուղմթերքով բեռնատարների համար «Ֆուդ Սիթի» մոսկովյան հայտնի գյուղմթերքի մեծածախ շուկայի դռները, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը որոշեց հայկական գյուղմթերքով բեռնատարներին անվճար տարածք տրամադրել մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքի մոտ գտնվող և իրեն պատկանող հայտնի «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում... Կարապետյանի այս հայտարարությանը հաջորդեց ևս մեկ գործարարի՝ Սարիբեկ Գևորգյանի հայտարարությունն այն մասին, որ իրեն պատկանող «Шёлковый Путь» առևտրի կենտրոնում նա 6 ամսով անվճար տարածքներ է հատկացնելու Հայաստանից գյուղմթերքներ վաճառողներին...
Իսկ Սանկտ Պետերբուրգում հայկական գյուղմթերքով բեռնատարների համար անվճար տարածք է հատկացրել «LeoMall» առևտրի կենտրոնի հիմնադիր, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը...
Այս ամենում զավեշտն այն է, որ վերը նշված գործարարների կողմից Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարների համար անվարձահատույց տարածքներ տրամադրելու նախաձեռնությունը սեփականաշնորհում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, որը հայտարարությամբ է հանդես եկել. «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան համատեղ ջանքերի շնորհիվ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրին տրվել է այլընտրանքային լուծում»...
Հետաքրքիր է, իրենք ի՞նչ կապ ունեն այդ լուծման հետ... Ո՛չ «Տաշիր»-ի , ո՛չ էլ ձեռներեց Գևորգյանի հայտարարությունների մեջ նույնիսկ ակնարկ չկար, որ նրանք այդ ամենը նախաձեռնել են Մոսկվայում ՀՀ դեսպանատան և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ... Ամո՛թ է... Վե՛րջ տվեք ստել...
Լավ է գոնե, այդքան հասկացել են, որ Ծառուկյանի կողմից ՌԴ երկրորդ մայրաքաղաքում տրամադրված տարածքն էլ «իրենցով» չեն արել...
Հ.Գ. Ի դեպ, շատ զզվելի էր facebook-ում կարդալ իշխանության որոշ ներկայացուցիչների, իշխանամետների, անողնաշարների և Նիկոլին քծնող հայհոյախառը զառանցանքներով իրենց կուռքին քննադատողներին վիրավորող այն ժեխի գրառումները, որոնք հիանում և իրենց գոհունակությունն էին հայտնում Սամվել Կարապետյանից, մոռանալով, թե ինչպես ընդամենը շաբաթներ առաջ հենց իրենք ամենավերջին վիրավորանքներն էին գրում ռուսաստանաբնակ այդ գործարարի հասցեին, ով բավական մեծ գումար էր տրամադրել Ռոբերտ Քոչարյանի գրավը մուծելու համար... Ի՞նչ փոխվեց այդ ժեխի և նիկոլապաշտ զանգվածի համար... Նիկոլապաշտ անգրագետ պլեբսի «շնորհակալությունը» կարճաժամկետ է...