Լրահոս

19.07.2020 11:14


14 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

14 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34877-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան4 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 846-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23294, փաստացի բուժվողներինը՝ 10737: Մեկ օրում թեստավորվել է 1634 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 146717 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը