Լրահոս

19.07.2020 10:50


Մաստարա–Լանջիկ ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած

Մաստարա–Լանջիկ ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած

Հուլիսի 18-ին, ժամը 21։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա–Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Ք․, ծնված 1987 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Խաչատուր Գ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Խաչատուր Գ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը