Կարծիք

19.07.2020 09:17


Գործակալների համար ամենապարարտ հողը պառակտված հայրենիքն է

Գործակալների համար ամենապարարտ հողը պառակտված հայրենիքն է

Հենրիկ Սենկեւիչն ասում էր՝ միասնության շնորհիվ ծաղկում են փոքր պետությունները, պառակատվածության պատճառով կարող են կործանվել անգամ գերտերությունները։

Այս օրերին հայ զինվորը, հայ սպան, հայ մարդը դրսեւորում են իրենց լավագույն որակները։ Այդ նույն որակները ցույց տվեցին Մոսկվայի հայերը ու գործարարները՝ ի դեմս Ս. Կարապետյանի եւ մյուսների՝ կարգավորելով «ծիրանի հարցը»։ Թվում էր՝ կարելի է ու պետք է միայն ոգեւորվել ու խանդավառվել ու շնորհակալ լինել։
Բայց.... անգամ այստեղ ադրբեջանական գազատարների ճակատագրով մտահոգ «խոշոր միջազգայնագետ հայրենասերը» ու նմանատիպ սուբյեկտներ պառակտելու ձեւ գտան՝ Մոսկվայի հայեր ու այնտեղի քրեաօլիգարխիա։

Լավ, դժվա՞ր է հասկանալ, որ գործակալների համար ամենապարարտ հողը պառակտված հայրենիքն է։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի կործանում։ Եթե մենք միասնական ենք, ու իրար դեմ չչարացած, ապա դա ակնհայտորեն դուր չի գալիս կոնկրետ մարդկանց։ Հետեւեք նրանց ու շատ բան պարզ կլինի։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը