Լրահոս

18.07.2020 22:50


ՀԱՊԿ հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության՝ հայ-ադրեբեջանական սահմանին գործողությունների վեարբերյալ հայտարարությունը լիովին արտահայտել է այս փուլում հայկական կողմի մտահոգությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նախ նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը նախևառաջ կարևորում էր ՀԱՊԿ իր գործընկերներին սահմանին ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը: «Դա տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին, երբ մեր ներկայացուցիչը ելույթով հանդես եկավ, ներկայացրեց տեղում իրադրությունը: Դա մեր առաջնային նպատակն էր»,-ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գխավոր քարտուղարության հայտարարությանը՝ խոսնակն ասաց. «Այն լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները: Այդ հայտարարությունում միանշանակորեն նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում: Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում և այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու՝ փոխօգնության, թե այլ, կարիքը դեռևս չկա»,-ասաց Նաղդալյանը:

Այս խորագրի վերջին նյութերը