Վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված արհամարհանքից հետո, ինչպե՞ս եք ձեզ իրավունք վերապահում սահմանային լարված իրավիճակում օգնություն սպասել․ Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին
Ես դիմում եմ Հայաստանի իշխանություններին։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մասն եմ ես։ Ես դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր առցանց զորքերը գրոհել են իմ սոցիալական ցանցը՝ պահանջելով (կոպիտ և ագրեսիվ ձևով) արտահայտել դիրքորոշումս։
Կողքից նայեք ինքներդ ձեզ։ Նայեք, թե ինչ եք անում և ինչպես եք վարվում։ Ի՞նչ հայ եք դուք։
Ի պատասխան Ռուսաստանից տարիներ շարունակ ստացած բարությանն ու հովանավորությանը՝ ՀՀ իշխանություները չեն ճանաչել Ղրիմը, որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։
Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ դուք բանտարկել եք Ռուսաստանի անսասան դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Բանտարկեցիք միտումնավոր, ցուցադրաբար՝ թքելով ուղիղ իր «ռուս ընկերների» դեմքին։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։ Դուք երկիրը ողողել եք հակառուսական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետը։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։ ՀՀ-ում լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը շարունակաբար վատաբանում են Ռուսաստանին, Պուտինին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են Պուտինին՝ հատկապես ռուսահայերին, այդ թվում՝ իրեն։
Դուք բաժանեցիք դժբախտ, արդեն անհետացող հայ ժողովրդին թշնամիների՝ ռուսահայերի և «ներկաների» միջև։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։ Իսկ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր վարչակարգի գոյությունը վտանգված է, երբ աշխարհասփյուռ հայերն արդեն տեսնում են մեր նախնիներին կոտորած ծուռ դանակներով ենիչերի ուրվականներին, դուք հիշում եք, որ Ռուսաստանը կրկին պետք է ձեզ փրկի։ Արդյոք դա Հայաստանի ներքին գործերը չի՞։
Վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն սպասել։
Ի դեպ, այն ամենից հետո, ինչ դուք արել, Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք թքել ձեզ վրա։
Թեև բարոյական իրավունքին, Ռուսաստանն այդպես չի վարվի, որովհետև ողորմած ու ազնիվ է։
Իսկ դուք ընդամենը մի բուռ ճղճղացող քաղաքական գործիչներ եք, ովքեր դավաճանել են մեծ հայ ժողովրդի շահերը՝ մանր անձնական վրեժխնդրության համար։

Նարեկացի ընթերցեք՝ խղճի խայթն արթնացնելու համար։
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր
Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից