Կարծիք

18.07.2020 18:43


Ինչո՞ւ պետք է հարգանքով վերաբերվեն մի ղեկավարի, որ ի՛նքը չի հարգում իր երկիրը

Ինչո՞ւ պետք է հարգանքով վերաբերվեն մի ղեկավարի, որ ի՛նքը չի հարգում իր երկիրը

Հովհարային նրբանկատություն

Մենք` նկատի ունեմ, հայերս, շա՜տ նրբանկատ ենք։ Ափսոս, որ տեղ-տեղ` ամենից հաճախ նրբանկատ ենք այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, և ապշելու չափ աննրբանկատ, որտեղ պետք է։

Վիրավորվում ենք, երբ Մինսկում Նիկոլին հերթական անգամ մարդատեղ չեն դնում` թողնում են հայկական դրոշի տակ մեն-մենակ, գլխիկոր, իզգոյի վիճակում, իրենք` խմբով գնում իրենց գործերով։ Իբր` շուն է, գել է` պետություն է ներկայացնում, և ուրեմն`իր նկատմամբ արհամարհական վերաբերմունքը քամահրական վերաբերմունք է երկրի, ժողովրդի նկատմամբ։

Բայց պետքներս չէ, երբ նույն Նիկոլը միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի ամբիոնից, հարյուրի վրա վարկաբեկում է մեր երկիրը, սարսափ պատմություններ պատմում Հայաստանի նախկին նախագահների, նրանց ղեկավարած «հանցավոր քրեաօլիգարխիկ ռեժիմների» մասին, ներկայացնում որպես հանցագործների` գողերի, կոռուպցիոներների, ընտրակեղծարարների, վերջացած հակաժողովրդավարների, որոնց բանուգործը ժողովրդին թալանելն է եղել, ընտրություններ կեղծելը և ժողովրդավարությունը դաժան ձևերով «բռնաբարելը»։

Հետաքրքիր է` ինչո՞ւ պետք է հարգանքով վերաբերվեն մի ղեկավարի, որ ի՛նքը չի հարգում իր երկիրը` կես պտղունց հարգանքի զգացում չունի սեփական պետության, այդ պետության անցած ճանապարհի, պետական ինստիտուտների, խորհրդանիշների նկատմամբ։

Սա վերաբերմունք է ոչ թե Հայաստանի նկատմամբ, այլ նախ և առաջ` պետությունը ներկայացնող անձի, որը ամեն օր ապացուցում է, որ արժանի չէ հարգանքի։

Եթե ինչ-որ մեկը կարծում է` «կողքից» դա չի երևում, պետք է հիասթափեցնեմ. կողքից ամեն ինչ ավելի լավ է երևում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը