Լսեցի ՀՀ վարչապետի երեկ Մինսկում տեղի ունեցած ԵԱՏՄ նիստում ճառը։ Այս պահին կանդրադառնամ միայն երկու կետի։
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ չէ գնալ միակողմանի զիջումների։ Լավ, ո՞վ է գրում այս մարդու ճառերը։ Ի՞նչ միակողմանի զիջում, ի՞նչ զիջում ընդհանրապես։ Միթե այս վիճակում պետք էր խոսել զիջումների մասին՝ ակնարկելով, որ մենք պատրաստ ենք երկկողմանի զիջումների։
Ինչպես կարելի էր բաց թողնել այս հնարավորությունը և չխոսել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին և պնդել, որ դրանք պետք է անհապաղ կյանքի կոչվեն։ Հիմա էլ ուշ չէ, ՀՀ դիվանագիտական ողջ թիմը պետք է այսօրվանից լծվի այս թեզի առաջխաղացմանը. Հայաստանը չի բանակցելու մինչև սահմանների դիտարկման պայմանավորվածությունը չիրականացվեն։ Սա է ճիշտ օրակարգը։
Եվ 2-րդ, Ադերբեջանի կողմից ագրեսսիան առաջին հերթին խախտում է 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից ստորագրված հրադադարի պայմանավորվածությունը։ Սա էլ շատ կարևոր է միշտ նշել։ Ի՞նչ ՄԱԿ, ի՞նչ այլ կոչեր.... հասկացեք, կոչերը որևէ պարտավորություն չեն առաջացնում, իսկ 94-ին կնքված հրադադարը` առաջացնում է։ Այս պահին այսքանը...
Լավ, ո՞վ է գրում այս մարդու ճառերը
Լսեցի ՀՀ վարչապետի երեկ Մինսկում տեղի ունեցած ԵԱՏՄ նիստում ճառը։
Այս պահին կանդրադառնամ միայն երկու կետի։
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ չէ գնալ միակողմանի զիջումների։ Լավ, ո՞վ է գրում այս մարդու ճառերը։ Ի՞նչ միակողմանի զիջում, ի՞նչ զիջում ընդհանրապես։ Միթե այս վիճակում պետք էր խոսել զիջումների մասին՝ ակնարկելով, որ մենք պատրաստ ենք երկկողմանի զիջումների։
Ինչպես կարելի էր բաց թողնել այս հնարավորությունը և չխոսել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին և պնդել, որ դրանք պետք է անհապաղ կյանքի կոչվեն։ Հիմա էլ ուշ չէ, ՀՀ դիվանագիտական ողջ թիմը պետք է այսօրվանից լծվի այս թեզի առաջխաղացմանը. Հայաստանը չի բանակցելու մինչև սահմանների դիտարկման պայմանավորվածությունը չիրականացվեն։ Սա է ճիշտ օրակարգը։
Եվ 2-րդ, Ադերբեջանի կողմից ագրեսսիան առաջին հերթին խախտում է 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից ստորագրված հրադադարի պայմանավորվածությունը։ Սա էլ շատ կարևոր է միշտ նշել։ Ի՞նչ ՄԱԿ, ի՞նչ այլ կոչեր.... հասկացեք, կոչերը որևէ պարտավորություն չեն առաջացնում, իսկ 94-ին կնքված հրադադարը` առաջացնում է։
Այս պահին այսքանը...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից