Հնդկաստանը հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությամբ
Հնդկաստանի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հետ:
«Մեզ տագնապալի տեղեկություններ են հասել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության մասին, որոնք տեղի են ունեցել հուլիսին 12-13-ին: Հնդկաստանը մտահոգված է այս իրավիճակով, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը:
Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել զսպվածություն և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանին խաղաղության պահպանման համար: Հնդկաստանը համարում է, որ հակամարտության ցանկացած հուսալի կարգավորման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով դիվանագիտական բանակցությունների հիման վրա:
Սրա հետ կապված մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,-նշված է Հնդկաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Շրի Անուրագա Սրիվաստավայի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ news.am