Կարծիք

18.07.2020 11:55


Նիկոլի էս լուսանկարը շատ բանի մասին է խոսում

Նիկոլի էս լուսանկարը շատ բանի մասին է խոսում

Նիկոլի էս լուսանկարը շատ բանի մասին է խոսում։ Ընդդիմադիրի հոգեվիճակից ինքը ոչ մի կերպ դուրս չեկավ, ներքուստ իրենը չի համարում ո՛չ ԵԱՏՄ-ն, ո՛չ ՀԱՊԿ-ը, ներքուստ համոզված է, որ այնտեղ հավաքվածները «ոչ լեգիտիմ, կոռումպացված, նախկինների հետ համագործակցածներ են» և իրենց ժողովուրդների կողմից պետք է վաղուց «մերժված» լինեին։ 2018 թվի հայտարարությունները, որ «ոչ բռնին ու թավշյան» չունի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման միտում, զուտ «ռեալպոլիտիկի» և ոչ թե համոզմունքի դրսևորում էին։ Դե դիմացիններն էլ միամիտ չեն, հստակ զգում են այդ ֆալշը, տեսնում են Նիկոլի՝ վատ թաքցված «օտարությունը» և իրենք չեն էլ թաքցնում իրենց կողմից՝ նրա մերժված լինելը։ Ցավալի է, որ այս վերաբերմունքը անձի նկատմամբ աստիճանաբար կարող է դառնալ քաղաքական դիրքորոշում Հայաստանի նկատմամբ։

Հ.Գ. Որևէ միջավայրում կամ իրավիճակում անձի մերժվածությունը կամ ճնշվածությունը բերում է նրա կողմից ագրեսիայի ու բռնությունների այլ, իրեն ենթակա միջավայրում։ Կարծում եմ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր սրացումների ու ճնշումների ականատես ենք դառնալու մոտ օրերին ու շաբաթներին։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը