Լրահոս

18.07.2020 11:09


15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 461 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 461 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34 462-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 832-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23 123, փաստացի բուժվողներինը՝ 10 507: Մեկ օրում թեստավորվել է 1969 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 145 083 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը