Տավուշի մարզում 77-ամյա վարորդը, անհայտ հանգամանքներում, Nissan-ով գլխիվայր շրջվել է․ վարորդի 77-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում 77-ամյա Վարդան Ս․-ն Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Կիրանց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Nissan մակինշի ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ 77-ամյա Դոնարա Խ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն։ Նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրակարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը, ապա դարձի բերել ավտոմեքենան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդն ու ուղևորը ամուսիններ են։