Բոլոր նորմալ, կայացած պետությունների ներքին և արտաքին կայունության երաշխավորը, թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է։
Առաջին հերթին իշխանությունն է շահագրգիռ, որ երկրում փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտ լինի, հորիզոնները խաղաղ լինեն, հասարակությունը բևեռացված չլինի`ջլատված թշնամանքի, ատելության, առճակատման թունավոր լիցքերով։
Եվ եթե արտաքին կայունության հարցում ամեն ինչ չէ, որ կախված է իշխանության դիվանագիտական հմտություններից, պրոֆեսիոնալիզմից, ճկունությունից, կառուցողական, զուսպ և հավասարակշիռ քայլերից ու գործողություններից`հատկապես պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է, ապա ներքին կայունության պատասխանատվությունը եթե ոչ 100, ապա` 90 տոկոսով իշխանության ուսերին է։
Ընդդիմությունը նրա համար էլ հենց ընդդիմություն է, որ պատասխանատվություն չի կրում երկրում իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության, կառավարման արդյունավետության, ձախողումների և բացթողումների, ներքին և արտաքին մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար կամ պատասխանատվություն է կրում այնքանով, որքանով քաղաքական համակարգի մի մասն է և գիտակցում է (կամ չի գիտակցում) իր տեղն ու դերը իշխանությանը զսպելու, հակակշռելու և վերահսկելու հարցում։
Բայց եթե ընդդիմությունը կարող է իրեն ապակառուցողական և անպատասխանատու լինելու շքեղություն թույլ տալ, չմտածել իր հայտարարությունների և գործողությունների հետևանքների մասին, ապա իշխանությունն ի «պաշտոնե» պարտավոր է և՛ պատասխանատու, և՛ կառուցողական լինել։ Պարտավոր է համախմբել հասարակությունը, ոչ թե ջլատել, «սեր և համերաշխություն» ասելով` ժողովրդին սև-սպիտակի բաժանել, աջուձախ պիտակավորել բոլորին և ընդդիմությունից «ներքին թշնամու» կերպար ստեղծել` «ֆորա» տալ արտաքին հակառակորդին։
Հայաստանում էլ այդպես էր, այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմության ամենաանպատասխանատու և ապակառուցողական հատվածը՝ Փաշինյանի գլխավորությամբ, չեկավ իշխանության` լվանալով և արդուկելով մարդկանց ուղեղները, ու չդարձավ սահմանափակ պատասխանատվության ապակառուցողական իշխանություն, և սկսեց հիմնահատակ ավերել ձեռքի տակ ընկած ամեն ինչ` դատաիրավական համակարգից, ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, դատախազությունից սկսած, վերջացրած Սփյուռքի, Մշակույթի և Գյուղատնտեսության նախարարություններով, Արցախյան կարգավորման գործընթացում մեր դիրքերը հասցրեց շրիշակից ցածր մակարդակի։
Միակ ոլորտը, ուր ձեռքը դեռ չի հասել`Բանակն է, և արդյունքը բոլորիս աչքի առաջ է։ Ալիևը թերևս շտապեց` ձեռնարկելով այս ռազմական արկածախնդրությունը Տավուշի ուղղությամբ։ «Պարզվեց», թավիշը դեռ չի հասցրել ախտահարել մեր պաշտպանության համակարգը` հայկական զինուժը դեռ մարտունակ է և պատրաստ չէ «վիզ ծռել» թշնամու առաջ`կարող է անառիկ պահել մեր դարպասները, դեռ մի բան էլ` ավելի։
Ուզում ենք, թե չենք ուզում, ազգովի հայտնվել ենք գլխիվայր շուռ տված մի իրականության մեջ, որտեղ մածունը սև է, սևը` սպիտակ, սպիտակը` սև։ Իշխանությունը շարունակում է ջլատել հասարակությունը, «սիրելի հայրենակիցներին» յուրայինների և թշնամիների բաժանել։ Այդ մոլուցքն այնքան խորն է նստած այս ոչ բարով իշխանության մեջ, որ անգամ թշնամու ներխուժումը չզսպեց ընդդիմությանը «խփելու», ոչնչացնելու սրանց եռանդը։
Մեր սպաների, հրամանատարների, զինվորների հաջողությունները վերագրելով իրենց` դասալիքների իշխանությունը, որ անգամ հեռավոր առնչություն չունի Բանակի, բանակաշինության հետ, մերկապարանոց մեղադրանքներ է շաղ տալիս ընդդիմության հասցեին, թե բա`«հոգու խորքում» ուրախանում եք հակառակորդի չեղած հաջողություններով, որովհետև ինքներդ եք պլանավորել ու Ալիևի միջոցով իրականացրել «ադրբեջանական բանակի հուլիսյան ֆիասկո» օպերացիան։ Համախմբման, համատեղ ուժերով ոսոխին դիմագրավելու մասին` բնականաբար, ոչ մի խոսք։
Եվ մինչ սրանք զբաղված են իրենց սիրած գործով`փութաջանորեն փչում ու զարգացնում են «ներքին թշնամու» կերպարը, ընդդիմությունը հանդես է գալիս համախմբվելու, ներքին տարաձայնությունները, հին ու նոր վիրավորանքները, խմբակային մերկանտիլ շահերը մի կողմ դնելու և ադրբեջանական սպառնալիքի դեմ բռունցք կազմելու կոչերով։ Փորձում են հասկացնել, որ հիմա «իմ ու քո» անելու, հին հաշիվները մաքրելու, իրար փնովելու, մեղադրելու ժամանակը չէ`պետք է օր առաջ իրացնել ռազմական հաջողությունը, վերածել դիվանագիտական կապիտալի և հետ բերել կորցրածը` նորից օրակարգ մտցնել Վիեննայի, Սանկտ-Պետրերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, վերականգնել միակողմանի «խաղաղասիրական» նկրտումներով հիմնավորապես խախտված բանակցային ստատուս-քվոն և կշեռքի նժարը մեր կողմը թեքել, ավաղ` լսող չկա։
Նորմալ երկրներում այդպես չի՛ լինում։ Նորմալ երկրներում իշխանությունն իշխանություն է, ընդդիմությունը` ընդդիմություն, բայց մենք նորմալ երկրում չենք ապրում։
Երկու տարի է` ապրում ենք նմանը չունեցող, ոչ մի բանի չնման, «շողուլից ընկած» երրորդ, չորրորդ, հինգերորդ աշխարհի մի երկրում, որտեղ ամեն ինչ հակառակ նշանով է. նորմալ երկրի հակառակ կողմում...
Նորմալ երկրի հակառակ կողմում

Լիլիթ Պողոսյան