Կարծիք

17.07.2020 19:22


Պարոն Սերժ Թանկյան, բազմահազար հայաստանցիների կարծիքով Դուք տհաս եք

Պարոն Սերժ Թանկյան, բազմահազար հայաստանցիների կարծիքով Դուք տհաս եք

Պարոն Serj Tankian,

Բազմահազար հայաստանցիների կարծիքով Դուք տհաս եք: Երեսպաշտ չեք, ստախոս չեք, սովորական տհաս եք: Ժամանակին հենց Ձեր նման տհասներն էին Հայկական հարցի լուծումը տեսնում Օսմանյան կայսրությունում «խաղաղ հեղափոխությամբ» ժողովրդավարական ուժերին իշխանության բերելու մեջ: Լսած կլինեք, թե երիտթուրք «ժողովրդավարները» ինչպես 1915-ին «լուծեցին» Հայկական հարցը: Ընդհանրապես, միայն տհասը չգիտի, որ Ադրբեջանում ժողովրդավարական ուժեր չկան ու միայն տհասը չգիտի, որ ժողովրդավարությունն ընդամենը կառավարման ձև է, ոչ ավելի, և որը ոչ մի կապ չունի արտաքին քաղաքական նպատակների ու շահերի հետ: Միայն տհասը չգիտի, որ Ադրբեջանում ալիևյան ռեժիմի այլընտրանքները հայերի հանդեպ իրենց վերաբերմունքով շատ ավելի արմատական են: Միայն տհասը չգիտի, որ ալիևյան ռեժիմի անկումն Ադրբեջանում անխուսափելիորեն լայնամասշտաբ պատերազմի է հանգեցնելու Հայաստանի ու Արցախի դեմ: Լավ, Բաքվում «խաղաղ հեղափոխություն» լինի որ ի՞նչ լինի՝ մի բնակարան էլ Ադրբեջանում խոստանաք գնել ու չգնե՞ք: Կամ ո՞նց եք կարծում. Ադրբեջանում սպասում էին, թե երբ է «ազգությամբ հայ» մի ստախոս ասելու, որ «խաղաղ հեղափոխության» ժամանակն է, որ «խաղաղ հեղափոխություն» անե՞ն: Ապուշանալուց մինչև վերջ են ապուշանում: Դրեք ու հայտարարեք՝ «Մենք երբեք չենք տեսնի Վանն ու Մասիսը Հայաստանի կազմում, քանի դեռ թուրքերը չունեն արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Թուրքիայում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն եւ հույս ունեմ, նաեւ խաղաղություն»: Սերժ Թանկյան, լավ չե՞ս, շոգը գլխիդ ա տվե՞լ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը