Լրահոս

17.07.2020 20:40


Ոստիկանությունը հորդորում է համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

Ոստիկանությունը հորդորում է համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։

Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, Ոստիկանությունը հորդորում է համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Առողջություն և զգոնություն բոլորիս: Միասին հաղթահարելի են բոլոր դժվարությունները:

Այս խորագրի վերջին նյութերը