Տավուշի սահմանագծում թշնամու նախահարձակ ակտիվացմամբ պայմանավորված մարտական գործողությունները, ադրբեջանական կողմից մեր խաղաղ բնակավայրերի թիրախավորումն ու հրետակոծումը, հարվածային ԱԹՍ-երով ելուզակությունները, բնականաբար, չեն կարող անտարբեր թողնել որևէ հայ մարդու, որտեղ էլ որ նա գտնվի, թեկուզ՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու լինի, թեկուզ հայերեն երկու նախադասությունն էլ դժվարությամբ արտասանի:
Բնական է, նաև, որ Սփյուռքի մեր ազգակիցները, օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցները որևէ կերպ օգտակար լինելու ձգտում ունեն, բնական է, որ արձագանքում ու իրենց աջակցությունն են հայտնում Հայոց բանակին, բնական է, որ վշտակցում են Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորականների հարազատներին: Կան ակտիվ հայրենակիցներ, որ նաև որոշակի բողոքի ակցիաներ են կազմակերպում որևէ օտար երկրում եղած ադրբեջանական կամ թուրքական դեսպանատների մոտ: Դա ևս օրինաչափ է:
Այդ տեսանկյունից բնական է նաև հանրության ուշադրությունը, ինչպես սիրում են ասել՝ «հայ հայտնիների» արձագանքներին:
Երեկ, օրինակ, Քիմ Քարդաշյանը «Թվիթերում» արած գրառմամբ արտահայտվել էր ադրբեջանական կողմից ագրեսիայի վերաբերյալ, ընդգծել, որ Ադրբեջանը ոտնահարել է նաև համավարակի ընթացքում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի կոչը: Քիմ Քարդաշյանը, հասկանալի է, անգլերեն էր գրել: Ի դեպ, Քարդաշյանի այդ գրառման տակ վխտում են ադրբեջանական վիրտուալ «ծիրանճզմիկները»։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը ևս, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր սահմանագոտում տեղի ունեցող դեպքերին, զորակցություն հայտնել մեր զինվորներին և վշտակցել զոհվածների հարազատներին, նշել՝ «Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին! Ձեր հետ եմ: Հենո»:
Եվ չնայած մեր ամենահայտնի ֆուտբոլիստը նաև հայտնի է բազմաթիվ օտար լեզուների տիրապետելու ունակությամբ, ֆեյսբուքյան գրառումը հայերենով էր արել: Ու բազմաթիվ հայրենակիցներ, այդ թվում, ասում են՝ կրթության, գիտության և այլն նախարար Արայիկ Հարությունյանը (համենայն դեպս, նման մի «սքրին» էր շրջանառվում) Հենրիխ Մխիթարյանին... հորդորում էին նույնը գրել անգլերեն, որոշ օգտատերեր էլ հորդորով չէին բավարարվել ու բացատրում էին, թե ինչու է դա պետք և այսպես շարունակ:
Ու այդ պատկերը որոշակի դիտարկումների տեղիք տվեց:
Առհասարակ, եթե Հենրիխ Մխիթարյանը ցանկանար անգլերեն արտահայտվել կամ ռուսերեն ու ֆրանսերեն, ապա կարտահայտվեր:
Երկրորդը, եթե հորդորների նպատակը հայտնի ֆուտբոլիստի գրածը նաև միջազգային լրահոսում տարածելն է, ապա հորդորելու խնդիր պետք է որ չլիներ: Քավ լիցի, այնքան հայրենակիցներ կան որ բազմաթիվ օտար լեզուների են տիրապետում. ոչ մի խնդիր չկար նրա գրառումը թարգմանելու և տարածելու առումով: Միայն հայտնի անձնավորության անուն-ազգանվան հիշատակումը բավարար էր, որ այդ գրառման մասին տեղեկությունը տարածվեր:
Երրորդը. հատկապես իշխանական շրջանակից հնչած նախարարական հորդորը ակամայից այլ բաներ հիշեցրեց: Այն, թե «թավշյա» իշխանությունը, առաջին քայլերի շարքում ինչպես Մխիթարյանին թիրախավորված զրկեց դիվանագիտական անձնագրից: Հիշեցրեց, թե նույն այդ իշխանական շրջանակների «մատուցմամբ», իրենց ֆեյսբուքաքարոզչական բրիգադները ինչպես էին վրա տվել՝ նույն Հենոյի ու նրա մոր հասցեին ինչ ասես, որ դուրս չէին տալիս: Այդ ժամանակ զանազան «թավշիկներ» մոռացել էին, որ առհասարակ, կյանքը շարունակվում է ու չի կարելի ապրել ու գործել այնպես, որ վաղը երեսատեղ ու բարևատեղ չունենաս: Ասենք, իրենք մի՛շտ են այդպես դրսևորվում:
Ի դեպ, նույն այդ «թավշիկներին», որ այդպես նախանձախնդիր են, օրինակ, Հենրիխ Մխիթարյանի դեպքում, ինչ-որ չի նկատվել, որ նման պահանջներով Սերժ Թանկյանի կամ, ասենք, Արսինե Խանջյանի ֆեյսբուքյան էջի «երեսին թռնեն»:
Չորրորդ. իսկ ընդհանուր առմամբ, շատ ավելի տխուր է այն զգացողությունը, որ Հայաստանից իրավիճակի մասին տեղեկություն տարածելու հարցում հույսը հայազգի որևէ հայտնի անձնավորության գրառումն է կամ հայտարարությունը: Չէ, դա կարևոր է: Բայց այս օրերի ընդհանուր զգացողությունն այն էր, որ Հայաստանը մի տեսակ տեղեկատվական բլոկադայի մեջ է հայտնվել, և գոնե իշխանական շրջանակների փառաբանված կամ կարծեցյալ կապերը կարծես այն արդյունքը չապահովեցին, ինչ կարելի էր կամ միգուցե իրենք պատկերացնում էին:
Մնացյալի մասին ավելի լավ է հրապարակավ չարտահայտվել, գոնե այս իրավիճակում: Հետո, երբ իրադրությունը կխաղաղվի, կասվի:
Քիմ Քարդաշյանից մինչև Հենրիխ Մխիթարյան

Արմեն Հակոբյան