Նայում ու հիանում ենք, արդեն 2 կամազ հավաքել են. Դդշամենում երեխաները անվադողեր են հավաքում
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում անվադողեր հավաքելու և սահման ուղարկելու գործընթացի ակտիվ մասնակցում են երեխաները։ Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Բիանջյանը լուսանկար էր տարածել, թե ինչպես են Դդմաշենի երեխաները համայնքում անվադողեր հավաքում։ Այդ լուսանկարը լայն արձագանք գտավ օգտատերերի շրջանում։
NEWS.am-ը զրուցեց համայնքապետ Ավետիս Ավետիսյանի հետ, որը նույնպես շատ էր ուրախացել երեխաների այդ նախաձեռնության համար։
«Երեխեքն են անում, էնպես են աշխատում, էնպիսի հայրենասիրություն է մտել՝ նայում ենք ու հիանում։ Արդեն 2 կամազ հավաքել ենք. մեկն արդեն ուղարկել ենք մեր զինվորներին, մյուսն էլ շուտով կուղարկենք։ Չենք դադարեցնում աշխատանքները, կանենք այնքան, ինչքան պետք է։ Կմաքրենք ամբողջ համայնքը ու կուղարկենք սահման»,- ասաց համայնքապետը։