Երեկ գիշերը Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի պատուհանից դուրս է նետվել երիտասարդ կին: Հիվանդանոց տանելու ճանապարհին նա մահացել է բազմակի վնասվածքներից: Նա ընդամենը 24 տարեկան էր: Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը:
«Հուլիսի 17-ին, ժամը 07:40-ին Միքայելյան Բ/Կ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1996թ. ծնված քաղաքացի (կին): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,-«Հրապարակին» հաղորդեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Կատարվածը ամենայն հավանականությամբ ինքնասպանություն է: Կինն ընդամենը 5 օր առաջ էր ծննդաբերել: Դեպքով զբաղվում է քննչական կոմիտեն:
Ինքնասպան է եղել՝ թողնելով 5 օրական երեխային