ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով` ՈՐՈՇԵՑԻ ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06-Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչել, Սույն հրամանը կարող է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:
Դիանա Գալոյանի գիտական աստիճանը ճանաչվեց անվավեր
ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով` ՈՐՈՇԵՑԻ ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06-Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչել, Սույն հրամանը կարող է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:
Աղբյուրը՝ hraparak.am