Կարծիք

17.07.2020 20:15


Ցեղապետի դեմքը փրկում է միայն հայոց բանակը, այն բանակը, որում ինքը չի ծառայել

Ցեղապետի դեմքը փրկում է միայն հայոց բանակը, այն բանակը, որում ինքը չի ծառայել

Եկեք հասկանանք` ինչ կա այսօրվա դրությամբ:

Բուրգի գլխին ընտանիքապետությունն է` վեց անձից բաղկացած: Բուրգի չորս կողմերում դասալիք ու սորոսական լակոտներն են: Ազգային ժողովում նույնպես 88 պորտաբույծ կա` մի մասը սորոսական, մի մասը հհշական, մի մասը` ուղղակի փողոցից խորհրդարան մտած:

Իշխանության մեջ չկա երկրորդ կարծիք: Կա ցեղապետ և նրան հլու-հնազանդ ծառայող անձինք: Չենթարկվողները կամ դուրս են շպրտվում համակարգից, կամ ուտում են հայհոյանք: Որևէ հակակշիռ չկա ցեղապետին, որի իշխանությունը ՍԴ-ն գլխատելուց հետո դարձել է բացարձակ:

Մենք մի քանի հարյուրամյակ հետ ենք շպրտվել:

Երերում է մեր անվտանգությունը, մարդու կյանքը` թիթեռի կյանքի արժեք ունի` վկան կորոնավիրուսի դեմ ծաղրապայքարը:

Ցեղապետի դեմքը փրկում է միայն հայոց բանակը, այն բանակը, որում ինքը չի ծառայել, այն բանակը, որի անունն ինքը միշտ օգտագործել է պոպուլիստական նկատառումներով:

Մենք այսպես երկար չենք կարողանալու ապրել: Տգետ ու փողոցա-ընտանեկան կառավարումը` ներծծված օտարի փողով, հանգեցնելու է պետականանության կորստի:

Բայց վախենամ, թե նույնիսկ այդ դեպքում ցեղապետի մարմնամասերը ուտողները չպակասեն:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը